Արցախում հատկապես բազմազավակ ընտանիքները դժվարությամբ են օրվա հացը գտնում (տեսանյութ)
Շարունակվող շրջափակումն արդեն անելանելի դրության է հասցրել բազմաթիվ ընտանիքների: Հատկապես բազմազավակ ընտանիքներն արդեն դժվարությամբ են օրվա հացը գտնում: Իսկ երբ անհրաժեշտ են նաև դեղեր, երբ ընտանիքում հատուկ խնամք պահանջող երեխա կա՝ պատկերն ավելի տխուր է դառնում, հարցերը շատ, հնարավորությունները՝ քիչ: Դիմանում են՝ վերջին ուժերը լարելով:
Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութում.