ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում հուլիսի 25-ի դրությամբ՝ կորոնավիրուսի 10 նոր դեպք  հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:

Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքից  են` նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ և ընտանիքի անդամներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ անցագրային կետում: Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի:

COVID-19-ը ախտորոշվել է 203 մարդու մոտ, որից 148-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 55, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4521 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն արձանագրվել:

  • Կիսվել: