չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 173 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 66 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով144 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3 940 փորձանմուշի հետազոտություն:

  • Կիսվել: