ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում հաստատվել է իրացվող ապրանքատեսակների մանրածախ ամենաբարձր թույլատրելի գների հաշվարկման մեթոդիկան

Արցախում հաստատվել է իրացվող ապրանքատեսակների մանրածախ ամենաբարձր թույլատրելի գների հաշվարկման մեթոդիկան

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը:

 Ինչպես տեղեկացնում են Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից՝  օրակարգի առաջին հարցով կարճվել են մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ 2023 թ. փետրվարի 8-ին և 9-ին հարուցված վարչական վարույթները:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության կառավարության 2023 թ. փետրվարի 13-ի «Ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման և պետական մարմինների կողմից վերահսկման հատուկ կարգ սահմանելու մասին» որոշումը, Հանձնաժողովը հաստատել է Արցախի Հանրապետության տարածքում իրացվող ապրանքատեսակների մանրածախ ամենաբարձր թույլատրելի գների հաշվարկման մեթոդիկան:

  • Կիսվել: