ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում գրեթե 3 անգամ ավելացել է վաղ ժամկետում պտղի կորուստների ցուցանիշը․ Արցախից ահազանգում են

Արցախում գրեթե 3 անգամ ավելացել է վաղ ժամկետում պտղի կորուստների ցուցանիշը․ Արցախից ահազանգում են

Վերջին ամիսների ընթացքում գրեթե երեք  անգամ ավելացել է հղիության վաղ ժամկետում պտղի կորուստների ցուցանիշը։ Արցախի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին հայտնել է Արցախի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը։

Մասնագետը նշել է, որ արդեն 220 օր շարունակվող շրջափակումը խիստ բացասական ազդեցություն է ունեցել առողջապահական ոլորտի վրա․ «Ցավոք, նաև նկատվում է պրենատալ (ներարգանդային շրջան` 22 շաբաթից սկսած մինչ ծննդաբերական փուլ) մահացության որոշակի աճ։ Սա մի քանի պատճառ ունի` մշտական սթրես, բալանսավորված սննդի բացակայություն. հայտնի է, որ մեր բնակչությունը զրկված է վիտամիններով հարուստ, սննդարար մթերքների հասանելիությունից։ Այս ամենը բերում է սակավարյունության ավելացման, ինչը ևս նկատվում է վերջին ամիսներին»։

Բժիշկն ահազանգել է, որ որ վերջին շրջանում չեն կարողանում նաև հղիներին ապահովել անհրաժեշտ կաթնամթերքով, սննդակարգում նաև ձվի քանակն է խիստ նվազել"

Ըստ բժշկի` եթե նախկինում 7-8 տոկոս դեպքերում էին անհաս երեխաներ ծնվում, ապա հիմա ցուցանիշն արդեն 12 տոկոսի է հասել․ «Առերեսվում ենք դեղամիջոցների պակասի, հատկապես խնդիրը սրվել է վերջին 2 շաբաթների ընթացքում։ Եթե մինչ այդ Կարմիր խաչի միջոցով ստանում էինք որոշակի քանակի դեղամիջոցներ, վերջին շրջանում մենք այս հնարավորությունից էլ ենք զրկվել, մեր պահուստն էլ անսահման չէ, ցավոք, վերջին շրջանում մենք լուրջ խնդիր ունենք։ Շարունակվելու դեպքում հետևանքները կարող են ողբերգական լինել»։ 

  • Կիսվել: