շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախում գնդակոծության ժամանակ զոհվել է խաղաղապահ Անտոն Շվորենը Ռոստովի մարզից. «ՄԿ»

Արցախում գնդակոծության ժամանակ զոհվել է խաղաղապահ Անտոն Շվորենը Ռոստովի մարզից. «ՄԿ»

Արցախում գնդակոծության ժամանակ զոհվել է խաղաղապահ Անտոն Շվորենը Ռոստովի մարզից։ 39-ամյա Անտոն Շվորենի մահվան մասին պատմել են նրա մերձավորները  սոցցանցերում, գրել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Շվորենը կնոջ եւ երկու դուստրերի հետ ապրում էր Ռոստովի մարզի Կամենսկ Շախտինսկ քաղաքում։ Սեպտեմբերին խաղաղապահը Արցախում էր։

Սեպտեմբերի 20-ի ցերեկը Անտոնը «УАЗ Патриот»-ի ղեկին էր, երբ վերադառնում էր դիտորդական դիրքից։ Մեքենայի ուղղությամբ կրակ են բացել, երբ նա անցնում էր Ճանկաթաղ բնակավայրով։ Գնդակոծության հետեւանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում վարորդը։

Թե երբ է լինելու 39-ամյա զինվորականի հուղարկավորությունը՝ հայտնի կդառնա ավելի ուշ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: