ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ

Արցախում երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ

Նախօրեին Արցախում թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական:

ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսպիսով երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:

«Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում»- նշում են նախարարությունից:

  • Կիսվել: