շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Արցախում երեխաների շրջանում համատարած թուլություն է, գլխապտույտ, սրտխառնոց. ահազանգ

Արցախում երեխաների շրջանում համատարած թուլություն է, գլխապտույտ, սրտխառնոց. ահազանգ

Արցախում երեխաների շրջանում համատարած թուլություն է, գլխապտույտ, սրտխառնոց։ Այս մասին ահազանգում է բժիշկ Կարինե Բաղյանը․

«Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն, խնդրում եմ Ձեզ` որպես 11 տարեկան դպրոցական աղջկա ծնող։ Ուշադրություն դարձրեք երեխաների ինքնազգացողությանը՝ մոնիթորինգ կազմակերպեք 3-4-րդ դասաժամից հետո։

Համատարած ընդհանուր թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, նաև` փսխում ու այլ նմանատիպ ախտանիշներ… Երեխաներ կան, որոնք հագուստ ու կոշիկ չունեն, ու նաև` պարզապես քաղցած են»,- գրել է նա։

  • Կիսվել: