երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախում երեխաների ողբերգական մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ԱՀ ՔԿ

Արցախում երեխաների ողբերգական մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ԱՀ ՔԿ

Սույն թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ փողոցում՝ նույն քաղաքի բնակիչ Ա.Գ.-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ` 3 և 6-ամյա երկու երեխաների դիեր։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի քննիչը։

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: