չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Արցախում էլետրամոբիլով անվճար տեղափոխման ծրագրին միացել է 2 քաղաքացի․ ԱՀ անվտանգության ճակատ

Արցախում էլետրամոբիլով անվճար տեղափոխման ծրագրին միացել է 2 քաղաքացի․ ԱՀ անվտանգության ճակատ

Արցախում էլետրամոբիլով անվճար տեղափոխման ծրագրին միացել է 2 քաղաքացի։ Այս մասին հայտնում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը։

«Միասնությամբ, միայն ձեռք ձեռքի տալով կարող ենք մեղմել  ու մեր պայքարի ոգին դրսևորել ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարելու համար։

Ուրախ ենք հայտնելու, որ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման առողջապահական նպատակներով քաղաքացիներին էլետրամոբիլով անվճար տեղափոխման ծրագիրը արձագանք է ստացել և նախաձեռնությանը միանալուն իրենց պատրաստակամությունն է հայտնել  թվով երկրորդ քաղաքացին։

Շարժումն իր շնորհակալությունն է հայտնում ծրագրին աջակցողներին և ակնկալում, որ օրինակները վարակիչ կլինեն»։

  • Կիսվել: