չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Արցախում դասագրքերի ներկրման հարցը դեռ անորոշ է. ԿԳՄՍ փոխնախարար

Արցախում դասագրքերի ներկրման հարցը դեռ անորոշ է. ԿԳՄՍ փոխնախարար

Մենք ունենալու ենք նախորդ տարվա ծրագիրը և, պարզապես, ելնելով իրավիճակից, որոշ դպրոցներում պետք է ցուցաբերենք լոկալ մոտեցումներ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տված հարցազրույցի ժամանակ ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը:

«Ելնելով տեղանքից, դպրոցից, տեղափոխության հետ կապված խնդիրներից՝ որոշ բաներ փոխվելու են, միանշանակ: Դասագրքերի, գրենական պիտույքների խնդիրներ դեռ կան: Պայուսակների հարցում խնդրի լուծումն իր վրա է վերցրել «Հայ կրթական հիմնարկությունը» և տեղում պայուսակներ կկարի: Տարբեր արձագանքներ կան այս հարցում: Բոլորը նույն հնարավորություններն ունեն, և այդ մինիմալ հնարավորություններից պետք է քաղենք մաքսիմալը:

Ծրագիրը 1-ին դասարանցիների համար է, և ծնողն ինքն է որոշում` պե՞տք է այդ պայուսակն իր երեխային, թե՝ ոչ. որևէ մեկը նրան պարտադրելու իրավունք չունի: Եթե հնարավոր լինի, 2-րդ, 3-րդ դասարաններում սովորող կարիքավոր երեխաների համար ևս ձեռք կբերենք այդ պայուսակներից: Առաջին դասարանցիների համար Այբբենարաններ պետք է հավաքենք երեխաներից և տրամադրենք նրանց։ Դասագրքրերը կհավաքվեն դպրոցներում»,-նշել է Մ. Համբարձումյանը:

  • Կիսվել: