երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախում դադարեցվել է վառելիքի ներկրումը. մարդկանց այն տրվում է անհետաձգելի կարիքի դեպքում

Արցախում դադարեցվել է վառելիքի ներկրումը. մարդկանց այն տրվում է անհետաձգելի կարիքի դեպքում

Արցախի լիակատար շրջափակման պայմաններում հունիսի 15-ից բենզինի եւ դիզվառելիքի ձեռքբերման կտրոններ տրամադրման գործընթացն իրականացվում է միայն կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան: Արդեն 20 օր է, դադարեցվել է վառելիքի ներկրումը Արցախ:

Ստեղծված իրավիճակում որոշում է կայացվել վերանայել առաջնահերթությունները:

Բենզինի եւ դիզվառելիքի ձեռքբերման կտրոնային համակարգն Արցախում ներդրվել է 2022-ի դեկտեմբերի 12-ից հետո, երբ վառելիքի ներկրում Արցախ հնարավոր դարձավ միայն ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով կազմակերպվող հումանիտար բեռնափոխադրումների շնորհիվ:

Ներկայումս վառելիքի ձեռքբերման կտրոններ տրամադրվում են  յուրաքանչյուր ներկայացված հայտի  մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: