հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը

Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը

Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները։

Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00֊ի դրությամբ:

Նշենք, որ Արցախը մոտ 40 օր գտնվում է Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման մեջ, ինչի հետևանքով սպառվում են պարենի և դեղորայքի պաշարները, չեն գործում կրթական և բժշկական հաստատությունները, պարենը տրվում է կտրոններով:

Տասն օր առաջ Ադրբեջանը վթարեց Արցախը Հայաստանից սնուցող միակ մալուխը, ինչի հետևանքով հանրապետությունում հովհարային անջատումներ են տեղի ունենում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: