երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախում բնակիչներից մեկը տան շինարարական աշխատանքների ժամանակ պատմական արժեք ունեցող թոնիրներ է հայտնաբերել (լուսանկար)

Արցախում բնակիչներից մեկը տան շինարարական աշխատանքների ժամանակ պատմական արժեք ունեցող թոնիրներ է հայտնաբերել (լուսանկար)

Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչներից մեկը, տան շինարարական աշխատանքների ժամանակ այսպիսի թոնիրներ է հայտնաբերել ու տեղյակ պահել։ ՊՄՊ Մարտունու շրջանային ծառայության պետ Նվեր Դադամյանը եղել է տեղում, ու ֆիքսել թոնիրները, որոնք ըստ հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի արտաքնապես հիշեցնում են 11-14-րդ դարերը։

Շնորհակալ ենք պատմական ժառանգության հանդեպ, մեր հայրենակցի ցուցաբերած ուշադրության համար։

  • Կիսվել: