կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Արցախում Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը փակ է, դժվարանցանելի է Հերհեր-Ծովատեղ հատվածը

Արցախում Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը փակ է, դժվարանցանելի է Հերհեր-Ծովատեղ հատվածը

Երեկ տեղացած հորդառատ անձրևը ողողել է Մարտունու շրջանի Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը, այն լցրել ջրաբերուկներով, ինչն էլ խոչընդոտ է հանդիսացել ավտոմեքենաների երթևեկության և մարդկանց տեղաշարժի համար: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից:

«Հերհեր-Ծովատեղ հատվածում նույնպես հողն ու քարերը լցվել են ճանապարհի մեջ։

Նշված վայրերում ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվում»։

  • Կիսվել: