երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում բենզինի պահեստի պայթյունի տարածքից հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք

Արցախում բենզինի պահեստի պայթյունի տարածքից հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք

Արցախում բենզինի պահեստի պայթյունի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ 
 
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։
 
Փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումները։
 
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։
 
Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխվել է 349 բուժառու, և նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Հաստատված մահերի թիվը 76 է (6 բուժառու մահացել է Հայաստանում-խմբ.):

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: