չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում այսօր տեղի ունեցող ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելի իշխանությունը, որի ժողովուրդը ժամանակին ինքն է ցեղասպանվել. ԱՀ նախագահ

Արցախում այսօր տեղի ունեցող ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելի իշխանությունը, որի ժողովուրդը ժամանակին ինքն է ցեղասպանվել. ԱՀ նախագահ

Արցախում այսօր տեղի ունեցող ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելի իշխանությունը, որի ժողովուրդը ժամանակին ինքն է ցեղասպանվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:  

«Իսրայելը այսօր էլ շարունակում է զենք տրամադրել Ադրբեջանին` շատ լավ իմանալով, որ այն օգտագործվում է խաղաղ ժողովրդի դեմ: Եվ եթե Իսրայելի իշխանությունը պնդի, որ դրա մասին տեղյակ չէմ դա հերթական ծաղրը կլինի աշխարհի հանդեպ:  

Իսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Իսրայելը ոչ միայն զենք է տրամադրել Ադրբեջանին, այլև մասնգետներ ուղարկել դրանք օգտագործելու համար: Եվ այս մասին գիտի ամբողջ աշխարհը, շատ երկրներ, որոնք շարունակում են զենք մատակարարել Ադրբեջանին: Սակայն ամբողջ աշխարհում փողի մոլուցք է տիրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: