հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում այսօր գումարվեց նորընտիր 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը (տեսանյութ)

Արցախում այսօր գումարվեց նորընտիր 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը (տեսանյութ)

Արցախի Հանրապետությում այսօր գումարվեց նորընտիր 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։

Նիստի մեկնարկին պատգամավորները երդում տվեցին և անցան իրենց լիազորությունների կատարմանը։

ԱԺ նախագահի թեկնածուներն առաջադրվեցին «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից Արթուր Թովմասյանը, Արցախի «Արդարություն» կուսակցությունից՝ Վահրամ Բալայանը, սակայն վերջինս ինքնաբացարկ հայտնեց։ 

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում Ղարաբաղի խորհրդարան է անցել 5 քաղաքական ուժ ՝ «Ազատ հայրենիք» դաշինքը՝ 16 տեղ (40.4 տոկոս), «Միացյալ հայրենիք» կուսակցությունը՝ 9 տեղ (23, 63 տոկոս), Արցախի արդարադատության կուսակցությունը՝ 3 տեղ (7.9 տոկոս), ՀՅԴ՝ 3 տեղ (6.4 տոկոս), Արցախի Դեմոկրատական ​​կուսակցությունը՝ 2 տեղ (5.81 տոկոս):

Իսկ ժամը 18:00-ին Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ: 

  • Կիսվել: