կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախում ավտոճանապարհների որոշ հավտածներում առկա է ձյուն և մերկասառույց

Արցախում ավտոճանապարհների որոշ հավտածներում առկա է ձյուն և մերկասառույց

Ըստ առանձին տեղամասերի` կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ։

Ինչպես հայտնում են ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Հանրապետության ավտոճանապարհների որոշ հավտածներում առկա է ձյուն և մերկասառույց։
 
Դժվարանցանելի է Մարտակերտի շրջանի «Ցեխ- ձոր» տեղանքի ճանապարհահատվածը, Ականաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհը, «Բովուրխանի» ոլորանները։ Տեղ-տեղ մերկասառույց է Մարտունու շրջանի Բերդաշենի ճանապարհին և շրջանի բարձրադիր գոտիներում, ինչպես նաև Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքում։
 
ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

  • Կիսվել: