շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Արցախում ավարտվեցին նախագահի երկրորդ փուլի ընտրությունները

Արցախում ավարտվեցին նախագահի երկրորդ փուլի ընտրությունները

Արցախի Հանրապետությունում ժամը 20:00-ին ավարտվեցին Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները:  Փակվեցին  281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում: Քվեարկությունն ավարտված է:

Նշենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի  103 637  ընտրող:

Հանրապետության նախագահի երկրորդ ընտրություններին մասնակցում է ս.թ. մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրություններում ընտրողների  առավելագույն կողմ ձայներ ստացած  2 թեկնածու:

Ընտրությունները դիտարկել և լուսաբանել են 450-ից ավելի տեղական և միջազգային դիտորդներ և ԶԼՄ  130  ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, եւ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս), եւ անցել 2-րդ փուլ։

 

  • Կիսվել: