հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվեց

Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվեց

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

  • Կիսվել: