երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախում արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն

Արցախում արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 20-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1գնաճ, 5 գնանկում:

Ինչպես տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից, մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է լոլիկ 1կգ՝ 17 դրամ կամ 2.4%, ապրանքատեսակի համար:

Միջին գնանկում արձանագրվել է խնձոր 1կգ՝ 67 դրամ կամ 9.6%, ադամաթուզ 1կգ՝ 67 դրամ կամ 8.2%, սոխ 1կգ՝ 17 դրամ կամ 6.4%, վարունգ 1կգ՝ 17 դրամ կամ 4.8%,և դիզվառելիք 1լ՝ 10 դրամ կամ 3% ապրանքատեսակների համար:

🔄Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ։

  • Կիսվել: