շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում արձանագրվել է 5 գնաճ, 4 գնանկում

Արցախում արձանագրվել է 5 գնաճ, 4 գնանկում

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հուլիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 9 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 5 գնաճ, 4 գնանկում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է մակարոն «Մոյա սեմյա» 400գր՝ 6 դրամ (2.7%), խոզի միս 1կգ՝ 66 դրամ (2.3%), հնդկաձավար 1կգ՝ 12 դրամ (1.8%), սուրճ «Օրիգինալ» 100գր՝ 2 դրամ (0.9%), թեյ «Ակբար» 100գր՝ 5 դրամ (0.7%) ապրանքատեսակների համար:

Գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ՝ 66 դրամ (11.3%), շաքարավազ 1կգ՝ 7 դրամ (2.4%), ոսպ 1կգ՝ 14 դրամ (2.3%), ալյուր «Բաղրամյան» 1կգ՝ 1 դրամ (0.3%) ապրանքատեսակի համար:


Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող

 

  • Կիսվել: