երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արցախում ապրանքների գների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ սեմինար է կազմակերպվել

Արցախում ապրանքների գների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ սեմինար է կազմակերպվել

Արցախի Հանրապետությունում ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման նկատմամբ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կանոնակարգված վերահսկողություն իրականացնելու նպատակով ԱՀ պետական եկամուտների կոմիտեի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի ու հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից կազմակերպվել է համատեղ սեմինար, որի ընթացքում գործընթացին մասնակից աշխատակիցներին են ներկայացվել ԱՀ կառավարության համապատասխան որոշման դրույթները։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ մասնավորապես, ներկայացվել է ապրանքների գների ձևավորման, դրանք վերահսկելու նպատակով որոշմամբ նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրային օբյեկտներում շրջայցերի իրականացման կարգը, Ստեփանակերտ քաղաքի առևտրային օբյեկտներում ըստ վերահսկող մարմինների շրջայցի իրականացման գոտիները, տնտեսավարողների մոտ խախտում հայտնաբերելու դեպքում արձանագրության կազմման ընթացակարգը։

  • Կիսվել: