շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

Արցախում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

Զինծառայողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, հրամանատարական ունակությունների կատարելագործման և մարտի տարբեր ձևերում ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակելու նպատակով պաշտպանության բանակում պարբերաբար անց են կացվում տարբեր ծավալների ու բնույթի զորավարժություններ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

Տարածաշրջանային առկա ու հավանական զարգացումներն էլ ստիպում են անընդհատ կատարելագործել ձեռքբերումները, նոր մեթոդներ մշակել և՛ պաշտպանողական, և՛ հարձակողական մարտական գործողություններն առավել արդյունավետորեն վարելու համար:

Այս համատեքստում հյուսիսային ուղղությամբ գործող առանձին զրահատանկային զորամասերից մեկի ներգրավմամբ հոկտեմբերի 31-ին անց է կացվել գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ:

Իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է անընդհատ ղեկավարում, կազմակերպվել  արդյունավետ փոխգործակցություն, մասնակից անձնակազմը ցուցաբերել է մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն՝ ևս մեկ անգամ փաստելով, որ պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր:

Նշենք նաև, որ զորավարժությունն անց էր կացվում համաձայն սահմանված նորմացույցերի` ստուգելու համար անձնակազմին առաջադրված խնդիրները ճիշտ ու ժամանակին կատարելու ունակությունները, իսկ դրանց օբյեկտիվությունն ապահովելու նպատակով գործընթացը վերահսկվում էր ՊԲ համապատասխան բաժինների ու ծառայությունների պատասխանատուների կողմից:

  • Կիսվել: