շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում ամփոփվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները

Արցախում ամփոփվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները

ԱՀ ՊԵԿ-ում ամփոփվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների արդյունքները: Միջոցառումների փաստացի շահառու է հանդիսացել 1447 հարկ վճարող` 76.7 մլն դրամ գումարի չափով: 
 
ԱՀ կառավարության 2020 թվականի մայիսի 18-ի N 372-Ա որոշմամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմացնելու նպատակով մասնավոր հատվածի մի շարք ոլորտների տնտեսվարող սուբյեկտներ հնարավորություն են ստացել դիմել պետական եկամուտների կոմիտե՝ աջակցություն ստանալու համար: Որոշմամբ ընդգրկվել են երկու միջոցառումներ. միանվագ դրամաշնորհի տրամադրում` ուղղված գործատուների կողմից արդյունավետ աշխատատեղերի պահպանմանը և միանվագ դրամական աջակցության տրամադրում` ուղղված փոքր ձեռնարկատիրության գործունեության շարունակականության ապահովմանը:
 
Աջակցությունից օգտվելու նպատակով պետական եկամուտների կոմիտե դիմումներ են ներկայացրել 1645 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից 1447-ը բավարարել են որոշման պահանջներին և սահմանված կարգով գանձապետարան են ներկայացվել 76718.2 հազար դրամ գումարի չափով վճարման հանձնարարականներ` վերջիններիս փոխանցելու նպատակով:
 
Շահառուներից 1120-ը` 52223.9 հազար դրամ գումարի չափով, ընդգրկվել են միանվագ դրամական աջակցության ծրագրում, իսկ 327-ը` 24494.3 հազար դրամ գումարի չափով, միանվագ դրամաշնորհի ծրագրում: 198 տնտեսավարող սուբյեկտների դիմումները մերժվել են որոշման պահանջները չբավարարելու պատճառով:
 
Ըստ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայի` միջոցառումների պոտենցիալ շահառու համարվող 118 տնտեսավարող սուբյեկտներ դիմումներ չեն ներկայացրել, որով պայմանավորված կոմիտեի կողմից դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացվել կառավարություն:

  • Կիսվել: