երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախում 93 երեխա ունի բրոնխիալ ասթմա, 16-ը՝ շաքարային դիաբեդ, 88 երեխա՝ էպիլեպսիա․ դեկտեմբերի 12-ից նրանք չեն ստանում համապատասխան բուժօգնություն

Արցախում 93 երեխա ունի բրոնխիալ ասթմա, 16-ը՝ շաքարային դիաբեդ, 88 երեխա՝ էպիլեպսիա․ դեկտեմբերի 12-ից նրանք չեն ստանում համապատասխան բուժօգնություն

Արցախում կա անհրաժեշտ դողորայքի խնդիր, մինչև շրջափակումը դեղորայքի ստացումը իրականացվում էր ՀՀ-ից, այս ապարագայում այլ աղբյուրներից օգնվելու հնարավորություն չունենք։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտնեց Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։

«Կան քաղաքացիներ, որոնք որոշակի պարբերականությամբ մեկնում են ՀՀ կամ այլ երկիր՝ քիմեոթերապիայի, ճառագայթային և լազերային բուժման ու այդ հնարավորությունը չունեն։ Բոլոր բուժհիմնարկներում դադարեցված են պլանային վիրահատությունները, որ կարողանանք պահուստային դեղորայքը ուղղենք սուր դեպքերի համար։

Ունենք երեխաներ, որոնք ունեն ամենատարբեր հիվանդություններ ու պարբերաբար մեկնում են ՀՀ՝ ստանալու համապատասխան բուժօգնություն։ 93 երեխա ունի բրոնխիալ ասթմա, 66 երեխա՝ պարբերական հիվանդություն, 88 երեխա՝ էպիլեպսիա, 16 երեխա՝ շաքարային դիաբետ, 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով»,- ասաց Մհեր Մուսայելյանը՝ ընդգծելով, որ  դեկտեմբերի 12-ից հետո այս երեխաները և մյուս հիվանդները զրկված են անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորությունից։

  • Կիսվել: