ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում․ ԱՀ ԱՆ

Արցախում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում․ ԱՀ ԱՆ

ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 96 հիվանդ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

«7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։

 

«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում», - ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: