ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում 155 չգազաֆիկացված համայնքում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ. ԱՀ նախագահ

Արցախում 155 չգազաֆիկացված համայնքում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ. ԱՀ նախագահ

Սեպտեմբերի 1-ից Արցախի 155 չգազաֆիկացված համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հարգելի ' հայրենակիցներ

Սեպտեմբերի 1-ից մեր հանրապետության 155 չգազաֆիկացված համայնքներում, որոնք ունեն ավելի քան 30 հազար բնակիչ, էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ:

Մենք հետևողական ենք մեր երազած հայրենիքը կառուցելու գործում»,- գրել է ԱՀ նախագահը։

  • Կիսվել: