երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում 120 հազար խաղաղ հայեր հայտնվել են թակարդում և պատանդ վերցվել Ադրբեջանի կողմից․ Մարուքյան

Արցախում 120 հազար խաղաղ հայեր հայտնվել են թակարդում և պատանդ վերցվել Ադրբեջանի կողմից․ Մարուքյան

Արդեն մոտ 2 տարի է, ինչ մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրությամբ: Այս մասին Թվիթերում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից   Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը փակելուն և անցակետ տեղադրելուն։

«Այսօր Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի անցակետ է տեղադրում, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում 120 հազար խաղաղ հայեր հայտնվել են թակարդում և պատանդ վերցվել Ադրբեջանի կողմից։Դա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ դիտարկման ներքո։

Ավելին, սա արդյունք է մարդու իրավունքների չդադարող կոպիտ խախտումներին արձագանքելու անկարողության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացված նախկին ոճրագործությունների նկատմամբ հանդուրժողականության»,- գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: