հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախն ունենալու է տնտեսական զարգացման բարձր տեմպեր, ստեղծվելու են մեծ թվով աշխատատատեղեր․ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր ծրագիրը

Արցախն ունենալու է տնտեսական զարգացման բարձր տեմպեր, ստեղծվելու են մեծ թվով աշխատատատեղեր․ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր ծրագիրը

Արցախի տնտեսության զարգացման նվազագույն շեմը պետք է լինի 8 տոկոսը և այդպես էլ նախատեսել ենք՝ առաջիկա 5 տարիներին ունենալ նվազագույնը 8 տոկոս տնտեսական աճ, այդ մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով իր ծրագիրը առաջիկա հինգ տարվա կտրվածքով։

Ավելին, նա վստահեցրեց, որ այդ ծրագիրը նույնիսկ գերակատարվելու է։ Նա կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ձեռնպահ մնաց Արցախի առաջիկա տնտեսական առաջընթացին գնահատական տալուց, բայց ընդգծեց, որ 2021-ին ու դրանից հետո Արցախն ունենալու տնտեսական զարգացման բարձր տեմպեր։

«Ինչ է մեզ սպասվում։ Մեզ սպասվում են մեծ թվով՝ 5000 աշխատատեղեր և նույնիսկ ավելի շատ։ Արդեն մի քանի ամսվա ընթացքում մենք լուրջ աշխատուժի կարիք ենք ունենալու, մանավանդ՝ շինարարության, գյուղատնտեսության, վերամշակման բնագավառում», - նշել է ԱՀ նախագահը։

Նա ընդգծել է, որ Արցախի կառավարությունը վերաբնակեցման ճիշտ քաղաքականություն պետք է իրականացնի, ինչի արդյունքում հնարավոր կլինի լուծել աշխատուժի խնդիրները։

Հարությունյանը վստահեցրել է՝ շարունակաբար՝ ամեն տարի բարձրանալու են աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, Հարությունյանը նշել է, որ հնգամյան գործունեության ծրագրով նախատեսում են 40 հազար հեկտար հողատարածություններ ապահովել ոռոգման ջրով։

 «Դա ֆանտաստիկայի ժանրից է, բայց ծրագրի իրականացման ընթացքն արդեն սկսված է։ Իրար հետևից Քաշաթաղի շրջանի հարավային թևում, Արաքսի հովտում, Ասկերանի, Մարտունու շրջաններում 40 հազար հա ոռոգման տարածքը հնարավորություն է տալու լուրջ դերակատարում ունենալ նաև Հայաստանի պարենային անվտանգության ապահովան հարցում։ Արցախի մասով մենք նման խնդիր չուեննք, մենք վաղուց Արցախի պարենային անվտանգության խնդիրը լուծել ենք, բայց Արցախի պարենային անվտանգության հարցը դիտարկել առանձին, դա կարելի է ասել միամտություն է», - հայտարարել է Արայիկ Հարությունյանը։

Բացի այդ, ըստ Հարությունյանի, կտնկվի առնվազն 10 հազար հեկտար այգի՝ տարբեր պտղատու ծառերով։

  • Կիսվել: