հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախն օգնություն կուղարկի ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Արցախն օգնություն կուղարկի ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Արցախը օգնություն կուղարկի ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Նման որոշում է ընդունվեք քաղաքագետ Սուրեն Սարգսյանի առաջարկով Արցախի իշխանությունների կողմից:
 
Ինչպես տեղեկացնում է Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Մելքումյանը, պետական համապատասխան կառույցների ղեկավարների՝ խորհրդարանի նախագահի, պետնախարարի, ԱԳ նախարարի հետ կառուցողական քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։
 
«Օգնությունն, իհարկե, մեծ չի լինի և խորհրդանշական բնույթ կկրի, բայց դրանով Արցախի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում կմիանա ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին։ Գաղափարի համար շնորհակալություն եմ հայտնում քաղաքագետ Սուրեն Սարգսյանին»,- նշել է պատգամավորը։
 
Նշենք, որ քաղաքագետը այս առաջարկով հանդես է եկել ընդամենը այսօր առավոտյան։

 

  • Կիսվել: