երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը. Բեգլարյան

Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը. Բեգլարյան

Արցախը ադրբեջանական շրջափակման ներքո է արդեն 191 օր շարունակ, և այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը կազմակերպվել է բացառապես Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:
 
Իսկ ահա 6 օր շարունակ Արցախի 120 000 ժողովուրդը գտնվում է լրիվ մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ մատակարարման ու տեղաշարժի նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
 
Возможно, это изображение поезд и текст
 
«Կից լուսանկարները ցուցադրում են, թե ինչպես են վերջին օրերին ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ իրենց ապօրինի անցակետի մոտ: Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա:
 
Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը՝ ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը:
 
Возможно, это изображение текст
 
Ակնկալում ենք ամենահրատապ ու գործնական քայլերը Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից և մնացած բոլոր դերակատարներից, իսկ աշխարհասփյուռ հայությունից՝ մեծ ճնշում բոլորի հանդեպ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
 
Возможно, это изображение текст

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: