ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախն անկախության ավելի շատ հիմքեր ունի, քան Կոսովոն. Ղազարյան

Արցախն անկախության ավելի շատ հիմքեր ունի, քան Կոսովոն. Ղազարյան

Արցախն անկախության ավելի շատ հիմքեր ունի, քան Կոսովոն։ Այս մասին հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը «Արցախ. շրջափակման 100 օր» տեսակամրջի ժամանակ։

«Բոլոր հանդիպումների եւ, առաջին հերթին, ԵԱՀԿ ՄԽ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ մենք փոխանցել ենք, որ Արցախի անկախության ճանաչման հիմքերն ավելի ամուր են, քան, օրինակ, Կոսովոյինը։ Ով ինչ էլ որ ասի եւ ինչ դիրքորոշում էլ որ արտահայտի՝ մենք ելնում ենք Արցախի ժողովրդի արտահայտած դիրքորոշումից»,- ընդգծել է նախարարը։

  • Կիսվել: