ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովության ծրագրի շահառուների մեծ մասն արդեն ստացել է սուբսիդավորման հավաստագիրը

Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովության ծրագրի շահառուների մեծ մասն արդեն ստացել է սուբսիդավորման հավաստագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը․ շահառուների մեծ մասն արդեն իսկ ստացել է հավաստագիրը։

Պետությունը հավաստագրի միջոցով երաշխավորում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես՝

Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով,

ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով,

Արցախի Հանրապետությունում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով,

սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում՝ մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%,

սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից բազմաբնակարան բնակելի շենքում  բնակարան ձեռք բերելու դեպքում՝ հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%։

  • Կիսվել: