հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախից փախստականներից շատերը նախկինի պես չեն կարողանում արտոնյալ վարկեր ստանալ․ Թադեւոս Ավետիսյան

Արցախից փախստականներից շատերը նախկինի պես չեն կարողանում արտոնյալ վարկեր ստանալ․ Թադեւոս Ավետիսյան

Արցախից փախստականներից շատերը նախկինի պես չեն կարողանում արտոնյալ վարկեր ստանալ՝ նոր տների համար պետական երաշխիքներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Ծրագիրը, նրա խոսքով, հաստատվել է 2022 թվականի փետրվարին՝ շուրջ 3230 քաղաքացու համար։ Սակայն ոչ բոլորը կարող են օգտվել դրանից։ «Այդ քաղաքացիներից շատերը զրկվել են ամեն ինչից, այդ թվում՝ բնակարանից եւ այլ գույքից, որը կարող էր ձեւակերպվել վարկով։ Բնական է, որ այդ վարկերը նրանք հիմա ի վիճակի չեն մարել։ Դրա պատճառով քաղաքացիները հայտնվել են բանկերի սեւ ցուցակներում եւ չեն կարող նոր վարկ ստանալ։ Նույնիսկ պետական ծրագրով՝ արտոնյալ պայմաններով: Ես այդ հարցը բարձրացրել եմ նաեւ աշխատանքի նախարարությունում, բայց որոշում դեռ չկա»,-ասաց Ավետիսյանը։

  • Կիսվել: