չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին ամսական կտրամադրվի 40 հազար դրամ,  ևս 10 հազար դրամ՝ կոմունալ բոլոր ծախսերի համար․ Փաշինյան

Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին ամսական կտրամադրվի 40 հազար դրամ, ևս 10 հազար դրամ՝ կոմունալ բոլոր ծախսերի համար․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր: Այս մասին հայտնու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից եւ կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից:
 
Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաեւ խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել:
 
Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի հաջորդ շաբաթ:
 
Վաղը Հումանիտար կենտրոնի ժամը 12:00-ի եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
 
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների խնդիրները կշարունակեն գտնվել մեր շարունակական ուշադրության կենտրոնում»,- գրել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: