հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախի ժողովուրդն արժանի է, որ միջազգային հանրությունը լրջորեն ընդունի ինքնորոշման իր կոչերը․ Լեմկին ինստիտուտ

Արցախի ժողովուրդն արժանի է, որ միջազգային հանրությունը լրջորեն ընդունի ինքնորոշման իր կոչերը․ Լեմկին ինստիտուտ

Ցեղասպանության կանխարգելման միջազգային Լեմկին ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում իր համերաշխությունն է հայտնել Արցախի Հանրապետության ժողովրդին:

 Ստորև ներկայացնում ենք մի քանի հատված՝ հրապարակված փաստաթղթից։

«Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածաշրջանը հազարամյակներ շարունակ բնակեցվել է հայերով։ Տարածաշրջանում հայերի հիշատակումները թվագրվում են Մ.թ. ա. առնվազն 6-րդ դարով։ Թեև տարածաշրջանը հայտնվել է տարբեր կայսրությունների վերահսկողության տակ, լեզուն և մշակույթը միշտ մնացել են հայկական։

...Ներկայումս Արցախին հավակնում է Ադրբեջանը։ Խորհրդային Միության օրոք Արցախն ուներ ինքնավար մարզի (ԼՂԻՄ) կարգավիճակ Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Խորհրդային տիրապետությունը զսպում էր ադրբեջանցի ազգայնականների հայատյացությունը, որոնք Ադրբեջանը դիտում էին որպես պանթուրքիստական աշխարհի մաս, որը Միջին Ասիան կապում էր Հարավ-Արևելյան Եվրոպայի հետ։ 

...Հիշեցնում ենք բոլորին, որ ինքնորոշման իրավունքը հիմնարար է միջազգային իրավական համակարգի շրջանակներում։ Արցախի ժողովուրդն արժանի է, որ միջազգային հանրությունը լրջորեն ընդունի ինքնորոշման իր կոչերը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: