կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ

Մարտի 20-ի հանրահավաքից հետո  Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը պաշտոնական հանրագիր է ուղարկել ՀՀ վարչապետին՝ ներկայացնելով հանրահավաքում ընդունված հայտարարությունը: Այս մասին հայտնում է Արցախի  նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Իսկ երեկ Նախաձեռնությունը դիմումներ է հղել ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցություններին՝ նրանց ուղարկելով հայտարարությունը և առաջարկելով ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել խորհրդարանական լսումներ բարձրացված հարցերի շուրջ:

Մենք շարունակում ենք մեր ջանքերն ու շփումները տարբեր հանրային շրջանակների հետ՝ ապահովելու համար հայտարարությամբ ամրագրված մեր նպատակների իրականացումը»,- գրել է Բեգլարյանը:

  • Կիսվել: