ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. նախագահը երախտագիտություն է հայտնել Նյու Ջերսիի կողմից Արցախի անկախության ճանաչման առթիվ

ԱՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. նախագահը երախտագիտություն է հայտնել Նյու Ջերսիի կողմից Արցախի անկախության ճանաչման առթիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և Արցախի ճանաչման մասին բանաձևը նախաձեռնած սենատոր Ջոզեֆ Լագանին։

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Ամերիկայի միացյալ նահանգների Նյու Ջերսիի Սենատը ժամեր առաջ միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև՝ դառնալով ԱՄՆ-ի՝ Արցախի անկախությունը ճանաչած տասերորդ նահանգը։ 

Գործադրած նպատակային ջանքերի համար իմ և Արցախի ժողովրդի կողմից երախտագիտություն եմ հայտնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բանաձևը նախաձեռնած սենատոր Ջոզեֆ Լագանին։

Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և այդ նպատակի իրագործման համար շարունակելու ենք մեր համառ պայքարը․․․՛՛:

Նշենք, որ րոպեներ առաջ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: