ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բանաստեղծ Վարդան Հակոբյանին՝ Արցախն այսօր վերջին հրաժեշտը տվեց (տեսանյութ)

Բանաստեղծ Վարդան Հակոբյանին՝ Արցախն այսօր վերջին հրաժեշտը տվեց (տեսանյութ)

Արցախի գրողների միության նախագահ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հիմնադիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ, բանաստեղծ Վարդան Հակոբյանին՝ Արցախն այսօր վերջին հրաժեշտը տվեց:

Հրաժեշտի արարողությանը ներկա էր նաև նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի 2-րդ և 3-րդ նախագահների հետ: Վարդան Հակոբյանը Շարժման ակտիվիստներից, ոգեշնչողներից մեկն է եղել: Հետագայում էլ՝ պահպանեց իր ակտիվ դիրքորոշումը։ Նրա արարման ու պայքարի հիմնական ճակատը, սակայն, գրականության ոլորտն էր:

Վարդան Հակոբյանի հեղինակած բանաստեղծական շարքերի ու գեղարվեստական բազմաժանր գործերի առանցքում՝ հայրենիքն է՝ կորուստներով, ձեռքբերումներով, տագնապներով և ապագայի հանդեպ լուսավոր հավատով։ Վարդան Հակոբյանը մնալու է արցախահայության սրտում և հուշերում՝ իր թողած հսկայական գրական ժառանգությամբ, պայքարող ու ամուր արցախցի մտավորականի իր կերպարով,- համոզված են նրան հրաժեշտ տվողները:

  • Կիսվել: