ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերը կկարգավորի աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի ղեկավարությամբ

Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերը կկարգավորի աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի ղեկավարությամբ

Ղարաբաղում վերականգնման հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը ՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը։

Աշխատանքային խումբը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ:

«Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների բացումը: Նախատեսվում է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ»,- ասաց Պուտինը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: