կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արցախի ՏԿԵ նախարարն աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ փոխնախարարներին

Արցախի ՏԿԵ նախարարն աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ փոխնախարարներին

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանն այսօր նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ փոխնախարարներ Լուսինե Բարխուդարյանին և Վլադիմիր Հարությունյանին, ովքեր բազմամյա փորձ ունեն կառավարման համակարգում:

Շնորհավորելով նշանակման առթիվ՝ նախարարն ընդգծեց, որ այս ծանր օրերին մեծ պատասխանատվություն են ստանձնել, և վստահ է՝ կկարողանան պատվով կատարել:

Նախարարի նորանշանակ տեղակալներին Ս.Գալստյանը մաղթել է բեղմնավոր աշխատանք՝ ի շահ պետության և ժողովրդի:

 

  • Կիսվել: