երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի թեմում սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն է բացվել

Արցախի թեմում սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն է բացվել

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմում բացվել է «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն, այդ մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։

Կենտրոնի  գլխավոր նպատակն է Արցախում ստեղծված ճգնաժամային պայմանները հնարավորինս մեղմելու համար աջակցել հասարակության խոցելի խմբերին՝ ծավալելով սոցիալ-հոգևոր–հոգեբանական գործունեություն։

Կենտրոնն իր աշխատանքը ծավալում է կամավորական հիմունքներով՝ համագործակցելով ԱՀ սոցիալական պաշտպանության համակարգի այլ դերակատարների հետ։

Այն նպատակ ունի համախմբել բոլոր նախանձախնդիր մարդկանց, ովքեր իրենց գաղափարներով, ֆինանսական, բարոյական աջակցությամբ կարող են հոգալ նեղության մեջ գտնվող արցախցիների կարիքները:

Կամավորական այս նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է  կապվել Արցախի թեմի քարտուղարության հետ՝ կայքէջում նշված կոնտակտային տվյալներով։

«Ընծա» սոցիալ - հոգևոր – հոգեբանական կենտրոնին հնարավոր է  կատարել նաև  Արցախի թեմի կայքէջում՝, «Նպատակ» բաժնում նշելով համապատասխան տարբերակը («Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական աջակցության կենտրոն):

  • Կիսվել: