շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը արցախահայության հետ հանդիպումների օրակարգով այցելել է ՀՀ-ի տարբեր թեմեր

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը արցախահայության հետ հանդիպումների օրակարգով այցելել է ՀՀ-ի տարբեր թեմեր

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը արցախահայության հետ հանդիպումների օրակարգով այցելել է ՀՀ-ի տարբեր թեմեր: Այդ մասին հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից։

«Սրբազան Հայրը թեմակալ առաջնորդների ուղեկցությամբ այց է կատարել Արմավիրի թեմ՝ Արմավիր և Մեծամոր քաղաքներ, Գուգարաց թեմ՝ Վանաձոր քաղաք, Շիրակի թեմ՝ Գյումրի քաղաք: Այսօրվանից հանդիպումներ են ընթանում Մասյացոտնի թեմում։

Հանդիպումներին մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը, ով նույնպես իր խոսքը հնչեցրեց այցի նպատակի ու հետագա քայլերի մասին: Այս շարունակական այցերին ներկա են լինում նաև Արցախի թեմի թեմական խորհրդի անդամները:

Հանդիպումների նպատակը նույնն էր. համախմբել և սրտապնդել արցախահայությանը, տեղեկանալ վերջիններիս խնդիրների մասին և գտնել համապատասխան լուծումներ»,- նշված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: