ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի Ճարտար քաղաքում՝ վնասելով տերմինալը բացել են ու հափշտակել 674.000 դրամ

Արցախի Ճարտար քաղաքում՝ վնասելով տերմինալը բացել են ու հափշտակել 674.000 դրամ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2023թ. ապրիլի 17-ից ապրիլի 18-ն ընկած ժամանկահատվածում, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը չկոնկրետացված չափով գաղտնի հափշտակելու նպատակով, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում տեղադրված վճարային տերմինալի կափարիչը մեխանիկական ներգործությամբ վնասելով բացելու, դրանով իսկ դիտավորությամբ ընկերությանը զգալի չափերի՝ 95.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու և վճարային տերմինալի մետաղյա դրամարկղն ու դրա մեջ առկա խոշոր չափերի՝ 674.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 191-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է՝ հայտնում են Արցախի Քննչական կոմիտեից։

  • Կիսվել: