ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի Ճարտար քաղաքում բնակելի առանձնատուն է այրվել

Արցախի Ճարտար քաղաքում բնակելի առանձնատուն է այրվել

Մայիսի 24-ին՝ ժամը 01։14-ին, Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Ճարտար քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների օգնությունը։

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր է մեկնել Մարտունու ՀՓՄ-ից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև ոստիկանության շրջանային բաժնի ծառայողները։

հբռֆբհ

Հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումը հարակից շինություններում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։40-ին, լիամարել` 03։45-ին։

Մասնակի այրվել է Ճարտար քաղաքի բնակիչ Ս. Մուսայելյանին (ծնված 1973թ.) պատկանող երկհարկանի առանձնատունը։

Ստուգմամբ զբաղվում է ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

  • Կիսվել: