ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի Ճարտար քաղաքի «Մանյուն բաղ» կոչվող տեղամասում հայտնաբերվել է 2004-ին ծնված տղայի դի՝ ծառից կախված վիճակում ԱՀ ՔԿ

Արցախի Ճարտար քաղաքի «Մանյուն բաղ» կոչվող տեղամասում հայտնաբերվել է 2004-ին ծնված տղայի դի՝ ծառից կախված վիճակում ԱՀ ՔԿ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2023թ. ապրիլի 06-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի` «Մանյուն բաղ» կոչվող տեղամասում ծառից կախված վիճակում 2004թ. ծնված Ռոբիկ Հարությունյանի դին հայտնաբերելու դեպքի առթիվ, հայտնում են Արցախի ՔԿ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ ՔԿ ՏՔՎ Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: