հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի շրջափակման հետևանքով շարունակում է խաթարված մնալ բիզնես դաշտը․ եկամուտները թերակատարվել են

Արցախի շրջափակման հետևանքով շարունակում է խաթարված մնալ բիզնես դաշտը․ եկամուտները թերակատարվել են

Արցախի ՊԵԿ-ը հաղորդում է՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված շարունակվել է խաթարված մնալ բիզնեսի բնականոն գործունեությունը՝ կապված հումքի, նյութերի, ապրանքների ներկրման, արտադրանքի արտահանման, ենթակառուցվածքների խափանումների և մի շարք այլ խնդիրների հետ, ինչն իր հերթին բացասական ազդեցություն է թողել 2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշի վրա։

Մասնավորապես, նախնական տվյալներով 2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 11,893.9 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 17,000 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 70 տոկոս կամ պակաս 5,106.1 մլն դրամով:

Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 25.8 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 4,127.2 մլն դրամ:

  • Կիսվել: