երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախի շրջափակման 200-րդ օրը. վերջին անգամ ընտանիքին տեսել է շրջափակման նախորդ օրը

Արցախի շրջափակման 200-րդ օրը. վերջին անգամ ընտանիքին տեսել է շրջափակման նախորդ օրը

Օքսանա Բալայանը չի կարողանում վերադառնալ Արցախ: Օքսանայի  ընտանիքը՝  ծնողները, 7-ամյա եղբայրը   և  14-ամյա քույրը  Ստեփանակերտում են, գրում է a1plus.am-ը:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը,  ինչի հետևանքով արդեն 6 ամիս է՝ արցախցիները  ապրում են կյանքի տարրական իրավունքներից զրկված։ Այսօր արդեն շրջափակման 200-րդ օրն է:

 «Ամեն օր հեռակապով  կապի մեջ եմ ծնողներիս, ընկերներիս հետ, ովքեր չնայած  այդ սուղ ու վատ պայմաներին,  ավելի ուժեղ են և չեն պատրաստվում հանձնվել, չեն պատրաստվում իրենց հողը թողնել, իրենց  հույսը Աստծո վրա են դրել»,- ասում է Օքսանան:

Նա այս տարի ավարտել է ԵՊՀ   Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։ Մտադրվել էր՝ դիպլոմը ստանալուց հետո աշխատանք գտնել Արցախում: Աշխատանք գտել է, բայց Հայաստանում՝  աշխատում է ԱԺ-ում:

Այստեղ տարբեր ակցիաներ էի մասնակցում, որից մեկը «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքն է։

«Իմ  ընկերները ևս  Արցախում սկսել են   նույն շարժումը։ Կա նաև Արցախի երիտասարդների թիմ։  Ինչպես նաև  փորձում ենք կապ  պահպանել Արցախի երիտասարդների և հասարակական կազմակերպությունների  հետ»,- ասաց նա:

Վերջին անգամ Արցախում եղել է շրջափակման նախորդ օրը,   մեկ օրով գնացել էր Արցախ, քանի որ շատ էր կարոտել ծնողներին, հարազատներին: Երբ վերադարձել է,  հենց հաջորդ օրը ադրբեջանցիները փակել են ճանապարհը:

«Իհարկե, ծանր է գտնվել ծնողներից հեռու  և  հայրենիքից դուրս , իմանալ Արցախին սպառնացող մարտահրավերները  ու չկարողանալ ինչ-որ բան անել: Դա ամենաահավորն է,  բայց   միշտ իմ ընկերներին էլ եմ ասում, որ ամեն մեկս մեր ուժերի ներածի չափով գործ պետք է անենք,որ հաջողենք»,- եզրափակում է Օքսանան։ 

  • Կիսվել: